Մատչելիության հղումներ

Կրեմլը հաստատում է՝ Ռուսաստանը նախապես տեղեկացված էր Սիրիայում ԱՄՆ հարվածների մասին


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանը «կապի գոյություն ունեցող խողովակներով» նախապես տեղեկացված է եղել Սիրիայում Միացյալ Նահանգների հարվածների մասին, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինին «ոչ ոք չի զանգահարել»: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, նա «առանց մեկնաբանությունների» է թողել հարցը՝ արդյոք Ռուսաստանը հատուկ չի որսացել ամերիկյան հրթիռները:

Պեսկովի խոսքով՝ պաշտոնական Մոսկվան ամերիկյան հարվածները Սիրիային ընդունել է որպես «իր դաշնակցի դեմ ագրեսիայի ակտ»:

Ինչ վերաբերում է այդ հարվածներից հետո աշխարհքաղաքական ինչ-ինչ փոփոխություններին՝ Ռուսաստանի նախագահի խոսնակը խորհուրդ է տվել «միասին հետևել, թե ինչպես կզարգանա իրավիճակը»: «Առայժմ միանշանակ կարելի է ասել, որ այդ հարվածները վնաս հասցրեցին ահաբեկչության դեմ պայքարի գործին», - հավելել է նա:

«Միանշանակ է այն փաստը, որ հարվածները փաստացի հասցվել են ի շահ «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և մյուս ահաբեկչական կազմակերությունների: Այդ կապակցությամբ ևս կարելի է ափսոսանք հայտնել», - հայտարարել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG