Մատչելիության հղումներ

ՄԱԿ ԱԽ-ն հետաձգել է Սիրիայի հարցով բանաձևի քվեարկությունը


ԱՄՆ - ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը Անվտանգության խորհրդի նիստից հետո, Նյու Յորք, 6-ը ապրիլի, 2017թ․
ԱՄՆ - ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը Անվտանգության խորհրդի նիստից հետո, Նյու Յորք, 6-ը ապրիլի, 2017թ․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ՄԱԿ ԱԽ) հետաձգել է Սիրիայում քիմիական հարձակումը դատապարտող բանաձևի քվեարկությունը:

Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեցող Ռուսաստանը դեմ է հանդես եկել նման բանաձևի ընդունմանը: Ապրիլի 6-ին այդ հարցով կոնսենսուս այդպես էլ ձեռք չի բերվել: Խորհրդակցությունները շարունակվում են:

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հեղինակած փաստաթղթում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը դրվում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի վրա: Պաշտոնական Դամասկոսը, սակայն, հերքում է մեղադրանքները:

Վերջին տվյալներով, ապրիլի 4-ին Սիրիայի Իդլիբ նահանգում օդային հարձակման զոհ է դարձել շուրջ 90 մարդ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG