Մատչելիության հղումներ

Լոնդոնի ահաբեկչության զոհերի թիվը հասավ 5-ի


Անդրեա Քրիստեա
Անդրեա Քրիստեա

Լոնդոնում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 5-ի: Քաղաքային հիվանդանոցներից մեկում մահացել է Ռումինիայի քաղաքացի Անդրեա Քրիստեան, ով այդ օրերին Լոնդոնում էր գտնվում որպես զբոսաշրջիկ և վիրավորվել էր հարձակման հետևանքով:

Հիշեցնենք, մարտի 22-ին մի տղամարդ մեքենան մեծ արագությամբ վարել է Ուեսմինսթրյան կամրջով և անցել հետիոտների միջով՝ սպանելով նրանցից երկուսին, ապա դուրս է եկել մեքենայից, մոտեցել խորհրդարանի շենքին ու դանակահարել ոստիկաններից մեկին՝ նրան ևս սպանելով: Ոստիկանները կրակ են բացել, որի հետևանքով վիրավորված տղամարդը քիչ անց մահացել է:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները ահաբեկչություն են որակել կատարվածը:

Թեև հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն»-ը, սակայն այն իրականացրած անձի՝ Խալիդ Մասուդի և ահաբեկչական խմբավորման միջև ուղղակի կապ չի հայտնաբերվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG