Մատչելիության հղումներ

Պետությունների ղեկավարները Ալիևին հղած ուղերձներում անդրադարձել են նաև Ղարաբաղի հարցին


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Մի շարք երկրների ղեկավարներ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ են հղել Իլհամ Ալիևին՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի հարցին:

Ըստ Ադրբեջանի նախագահի կայքի՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գրել է. - «Համոզված եմ, որ Ադրբեջանը, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանը կարող է լիարժեքորեն զարգացնել ներուժը միայն տարածաշրջանային հակամարտությունները կարգավորվելուց հետո: Գերմանիան որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ երկիր հետագայում ևս մասնակցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցություն կցուցաբերի համանախագահների ջանքերին»:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն գրել է. - «Ժամանակակից մարտահրավերները մեզ ավելի են մոտեցնում երկու երկրների անկախությունը, ինքիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցերում: Ուկրաինայում զգացվում է և բարձր է գնահատվում Ադրբեջանի համապատասխան դիրքորոշումը: Մեր հերթին՝ մենք ևս միշտ պաշտպանում ենք և հետագայում ևս կպաշտպանենք Ադրբեջանի ժողովրդին: Մասնավորապես, մենք պատրաստ ենք ավելացնել փոխադարձ աջակցությունը միջազգային ասպարեզում համատեղ ջանքերը ակտիվացնելու ճանապարհով»:

Ավելի վաղ՝ ապրիլի 5-ին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Իլհամ Ալիևին հղած ուղերձում նշել էր. - «Կարող եք համոզված լինել, որ Ֆրանսիան ակտիվորեն կաշխատի և որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ կշարունակի իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային ճանապարահով կայուն կարգավորման համար՝ ի բարօրություն ամբողջ տարածաշրջանի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG