Մատչելիության հղումներ

Պուտինը ԱՄՆ հարվածները Սիրիային համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ․ Պեսկով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների հարձակումը Սիրիայում օբյեկտների վրա համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նախագահ Պուտինը ամերիկյան հարվածները Սիրիային համարում է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ՝ ի խախտումն միջազգային իրավունքի նորմերի, ընդ որում՝ մտացածին պատրվակով», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահը ամերիկյան հարվածները Սիրիային համարում է նաև Իրաքում ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերից ուշադրությունը շեղելու փորձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG