Եվրոպական խորհրդարանը այսօր հավանություն է տվել Եվրամիության և Ուկրաինայի միջև վիզային ռեժիմի ազատականացմանը: Որոշմանը կողմ են քվեարկել Եվրախորհրդարանի 521 պատգամավորներ, դեմ՝ 75-ը, ձեռնպահ՝ 365-ը:
Մինչ ոչ-վիզային ռեժիմի ուժի մեջ մտնելը դրան պետք է հավանություն տան նաև Եվրամիության անդամ երկրները: Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Ազատության» թղթակիցը, ակնկալվում է, որ ԵՄ անդամ 28 երկրների դեսպանները այդպիսի որոշում կկայացնեն ապրիլի 26-ին, ինչից հետո մայիսի 11-ին այն կհաստատեն ԵՄ երկրների արտգործնախարարները: Դրանից կարճ ժամանակ անց տեղի կունենա համապատասխան փաստաթղթի ստորագրման արարողությունը:
Դիվանագետները հույս են հայտնում, որ Եվրամիության և Ուկրաինայի միջև ոչ-վիզային ռեժիմը կսկսի գործել հունիսի կեսերից:
Հիշեցնենք, մարտի 28-ից ոչ-վիզային ռեժիմ է գործում Եվրամիության և ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած մեկ այլ երկրի՝ Հայաստանի հարևան Վրաստանի միջև: