Մատչելիության հղումներ

Այսօր կհանդիպեն ԱՄՆ և Չինաստանի ղեկավարները


Դոնալդ Թրամփ, Սի Ծինփին
Դոնալդ Թրամփ, Սի Ծինփին

Ապրիլի 6-7-ը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մար-ա-Լագո հանգստավայրում նախատեսվում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը:

Թրամփը անցած շաբաթավերջին Թվիթերում գրել էր, թե «շատ դժվարին» հանդիպում է սպասվում: «Մենք այլևս չենք կարող ունենալ առևտրական զանգվածային դեֆիցիտ <...> և աշխատատեղերի կորուստներ: Ամերիկյան ընկերությունները պետք է պատրաստ լինեն դիտարկելու այլընտրանքներ», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Նախագահական ընտրարշավի ընթացքում Դոնալդ Թրամփը մեղադրում էր Չինաստանին, մասնավորապես, անարդարացի առևտրային քաղաքականություն վարելու մեջ: Նախագահի լիազորություններն ստանձնելուց հետո նա պաշտոնական Պեկինի վրդովմունքն էր հարուցել՝ հեռախոսազրույց ունենալով Թայվանի նախագահի հետ: Ավելի ուշ, այդուհանդերձ, Դոնալդ Թրամփը Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցում խոստացել էր հարգել Թայվանի հարցում Միացյալ Նահանգների ավանդական քաղաքականությունը:

Պեկինը, հիշեցնենք, Թայվանը Չինաստանի մաս է համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG