Մատչելիության հղումներ

Փենս․ Կասկած չկա՝ քիմիական զենքի կիրառման ետևում Սիրիայի կառավարությունն է կանգնած


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ

«Կասկած չկա», որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման ետևում երկրի կառավարությունն է կանգնած: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը՝ մեղադրելով Բարաք Օբամայի վարչակազմին, որ չի կարողացել 2013 թվականին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն զսպել Ռուսաստանին և Սիրիային քիմիական զենք կիրառելուց:

Փենսն ընդգծել է, որ ապրիլի 4-ին Իդլիբ նահանգում տեղի ունեցածը սարսափելի հարձակում էր, որի հետևանքով ավելի քան 80 մարդ սպանվեց:

Իր հերթին, Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Ռուսաստանին այդ սարսափելի հարձակումից հետո վերանայել հարաբերությունները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG