Մատչելիության հղումներ

Մինչև շաբաթավերջ օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 7-8-ը օրվա երկրորդ կեսին՝ առանձին շրջաններում, ապրիլի 9-10-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, ապրիլի 10-ին նույնքան կնվազի:

Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 7-8-ը երեկոյան ժամերին՝ հնարավոր է, ապրիլի 9-10-ը՝ սպասվում է անձրև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG