Մատչելիության հղումներ

Թիքրիթում ԻՊ զինյալների հարձակման հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, 40-ը՝ վիրավորվել


ԻՊ զինյալներ, արխիվ
ԻՊ զինյալներ, արխիվ

Իրաքի հյուսիսում՝ Թիքրիթ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ) զինյալների հարձակման հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, 40-ը՝ վիրավորվել: Զոհվածներից 14-ը ոստիկաններ են: Այս մասին հաղորդում են Իրաքի անվտանգության և առողջապահական ծառայությունները:

Ոստիկանության գնդապետ Խալիդ Մահմուդը հայտնել է, որ անցած գիշեր զինյալների մոտավորապես 10-հոգանոց խումբը, ներառյալ՝ ռումբերով զինված երկու ինքնասպան ահաբեկիչ, հարձակում է իրականացրել քաղաքի կենտրոնում:

Զինյալները հարձակվել են ոստիկանական անցակետի ու ոստիկանության բարձրաստիճան սպայի տան վրա՝ սպանելով նրան ու նրա ընտանիքի չորս անդամների:

Լրատվամիջոցները նշում են, որ զինյալների հարձակումն իրականացվել է այն ժամանակ, երբ Իրաքի կառավարական զորքերը երկրի հյուսիսում ռազմական գործողություն են իրականացնում Մոսուլ քաղաքը ԻՊ զինյալներից ամբողջովին ազատելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG