Մատչելիության հղումներ

Հայաստանը կարևոր գործընկեր են համարում Վրաստանի բնակիչների 12 տոկոսը․ հարցում


Վրաստան - Տեսարան մայրաքաղաք Թբիլիսիից, արխիվ

Ըստ Վրաստանում անցկացված հարցումների արդյունքների՝ 12 տոկոսը Հայաստանը համարում է երկրի կարևոր գործընկեր:

Ամենաշատը՝ 42 տոկոսը կարևոր գործընկեր է համարում Եվրամիությունը, 33 տոկոսը՝ ԱՄՆ-ը, 28 տոկոսը՝ Ուկրաինան, 20 տոկոսը՝ Ադրբեջանը, 14 տոկոսը՝ Թուրքիան:

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հարցումների արդյունքները հրապարակվել են այսօր:

Ըստ դրանց՝ 73 տոկոսը Ռուսաստանը համարում է քաղաքական սպառնալիք Վրաստանի համար, 53 տոկոսը ամբողջովին սատարում է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը, 10 տոկոսը ամբողջովին դեմ է դրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG