Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ Սանկտ Պետերբուրգում Կենտրոնական Ասիայի երկրների վեց քաղաքացիներ են ձերբակալվել՝ իսլամիստ զինյալների խմբերի անդամներ հավաքագրելու կասկածանքով:
Դեռևս ապացույցներ չկան, որ նրանք կապ ունեն քաղաքի մետրոպոլիտենում պայթյունն իրականացնելու մեջ կասկածվող Ակբարժոն Ջալիլովի հետ:
Երկուշաբթի օրը Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով, ըստ վերջին տվյալների, 14 մարդ է զոհվել, շուրջ վեց տասնյակ մարդ վիրավորվել է: