Մատչելիության հղումներ

«ԱՊՀ անդամ ցանկացած երկիր կարող է դառնալ ահաբեկչության թիրախ»․ Պուտին


Պուտինը ծաղիկներ է խոնարհում, ի հիշատակ Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության զոհերի

Որևէ կազմակերպություն դեռ չի ստանձնել ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։

«ԱՊՀ անդամ ցանկացած երկիր կարող է դառնալ ահաբեկչական հարձակման թիրախ: Ասածիս ապացույցն է ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունը»: Այսօր այս մասին ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ ղեկավարի խոսքով, ահաբեկչությունից բացի, ԱՊՀ երկրներն այլսպառնալիքների էլ են ենթակա՝ կազմակերպված հանցագործություն, նարկոթրաֆիկ, կոռուպցիա և արտաքին ուժերի ազդեցություն՝ ներքաղաքական իրավիճակի վրա։

Ռուսաստանի քննչական կոմիտեն այսօր հայտարարել է միջինասիական երկրներից ժամանած վեց քաղաքացիների ձերբակալության մասին, որոնց կասկածում են «Իսլամական պետություն» և «Ֆրոնտա ալ նուսրա» ահաբեկչական կազմակերպություններում մարդկանց հավաքագրելու մեջ:

Իրավապահները ստուգում են նաև ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյուն իրականացրած ահաբեկչի հետ նրանց հնարավոր կապերը։ Ձերբակալվածներն, իրավապահների տվյալներով, հանցավոր գործունեությամբ զբաղվում են 2015- նոյեմբերից։

Ադեն հայնտի է նաև ենթադրյալ ահաբեկիչ Ակբարժոն Ջալիոլովի բնակարանի հասցեն, որտեղ խուզարկություն է իրականացվել: Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը հայատարել է, որ ստուգում են նրա հնարավոր կապերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։

ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող՝ ծագումով ղրղըզ 22-ամյա Ջալիլովը նախկինում որևէ կերպ աչքի չի ընկել, և ոստիկանությունում նրա մասին տեղեկություններ չեն եղել: Ռուսաստանի քաղաքացիություն Ջալիոլվը ստացել է 6 տարի առաջ:

ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է նաև, որ ունեն նախնական տվյալներ այն մասին, որ Ջալիլովը կապեր ուներ սիրիացի գրոհայինները հետ։ Մինչ այս պահը որևէ ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG