Մատչելիության հղումներ

Տղամարդը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու մեղադրանքով


Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին, ժամը 12.10-ին, Արմավիրի մարզի Արագած գյուղի տներից մեկից բերման է ենթարկվել 30-ամյա Գեղամ Ա.-ն, ով ապրիլի 3-ից հետախուզվում էր Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Գեղամ Ա-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Ոստիկանությունը հայտնում է, որ Գեղամ Ա.-ն ձերբակալվել և տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG