Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հարցը քննարկումների փուլում է. Արմեն Մարտիրոսյան


«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը դեռևս քննարկում է Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հարցը։ Այս մասին այսօր դաշինքի հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը, սակայն, նշեց, որ իր անձնական կարծիքով, դաշինքը չպետք է մասնակցի քաղաքապետի ընտրություններին։ «Դեռևս քննարկումների փուլում է։ Իմ անձնական կարծիքը՝ կարծում եմ, որ պետք չէ մասնակցել, մեր ժողովուրդը մի հատ էս իրավիճակը թող մարսի, տեսնի ինչ եղավ», - ասաց Մարտիրոսյանը։

Նշենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններին դաշինքը ստացել է մոտ 2 տոկոս քվե, չի հաղթահարել անցողիկ շեմը և պնդում է, որ ապրիլի 2-ին տեղի է ունեցել «ոչ թե ընտրություն, այլ ձայների առևտուր ու իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG