Ռուսաստանի կառավարությունը 50 միլիոն ռուբլի կհատկացնի Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում պայթյունից տուժած քաղաքացիների փոխհատուցման համար:
Երկուշաբթի օրը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մետրոյի երկու կենտրոնական կայարանները կապող թունելում գնացքի վագոնում պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 14 մարդ է զոհվել, կան շուրջ վեց տասնյակ վիրավորներ:
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը կատարվածն ահաբեկչություն է որակել: