Մատչելիության հղումներ

Մեդվեդևը արձագանքել է Նավալնիի ղեկավարած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությանը


Ռուսաստանյան կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը Ալեքսեյ Նավալնիի ղեկավարած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությունը «հարձակում» է անվանել, ավելացնելով, որ այդ ամենը ձեռնտու է այն մարդկանց «ովքեր հստակ քաղաքական նպատակներ ունեն»:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, առաջին անգամ մեկնաբանելով իր հասցեին հնչած կոռուպցիոն մեղադրանքները, Մեդվեդևը հայտարարել է, որ այդ ամենը «հովանավորում են մասնավոր ներդրողները» ովքեր ցանկանում են «մարդկանց փողոց դուրս բերել»: Հետաքննությունում առկա նյութերը Ռուսաստանի վարչապետը անվանել է «անհեթեթություն և թերթիկներ»:

Անցած շաբաթ էլ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած հակակոռուպցիոն ցույցերը համեմատել էր «Եվրամայդանի» և «արաբական գարնան» հետ։ Կրեմլի ղեկավարը հայտարարել էր, որ կոռուպցիայի հարցերը պետք է լինեն հանրության ուշադրության կենտրոնում, սակայն չեն կարող օգտագործվել ընտրությունների նախաշեմին քաղաքական հարթակում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG