Մատչելիության հղումներ

Նոր օրենքը կարող է ստիպել Կենտրոնական եվրոպական համալսարանին լքել Հունգարիան


Կենտրոնական եվրոպական համալսարանի ուսանողների բողոքի ցույցը Բուդապեշտում, 2-ը ապրիլի, 2017թ․
Կենտրոնական եվրոպական համալսարանի ուսանողների բողոքի ցույցը Բուդապեշտում, 2-ը ապրիլի, 2017թ․

Հունգարական խորհրդարանը համալսարանների մասին օրենք է ընդունել, որը փաստացի վերաբերում է մեկ ԲՈՒՀ-ի՝ Կենտրոնական եվրոպական համալսարանին: Օրենքը կարող է ստիպել ֆինանսիստ Ջորջ Սորոսի կողմից հիմնադրված համալսարանին լքել երկիրը:

Վարչապետ Վիկտոր Օրբանը, ով Սորոսի կողմից ֆինանսավորվող լիբերալ գաղափարախոսությամբ աչքի ընկնող հասարակական կազմակերպությունների մոլի քննադատներից է, ուրբաթ օրը հայտարարել է, որ Կենտրոնական եվրոպական համալսարանը խախտել է դիպլոմների հանձնման կարգը:

Կառավարության պնդմամբ, օրենքը ուղղված է կարգավորելու արտասահմանյան համալսարանների վարչական թերությունները:

Օրենքի համաձայն արտասահմանյան համալսարանները պետք է հանրակացարան ունենան ինչպես Բուդապեշտում, այնպես էլ այն երկրում, որտեղ հիմնվել են: 1991 թվականին հիմնադրված ԿԵՀ-ը , որում կրթություն է ստանում 1400 ուսանող, գործում է միայն Բուդապեշտում, հանդիսանում է միջազգային համալսարան, որը այլ երկրներում չունի մասնաճյուղ:

Կիրակի օրը Բուդապեշտում հազարավոր ուսանողներ, պրոֆեսորներ և ակտիվիստներ փողոց են դուրս եկել՝ կառավարությունից պահանջելով ետ կանչել օրենքի նախագիծը: Եվս մեկ բողոքի ակցիա էլ նախատեսված է երեքշաբթի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG