Մատչելիության հղումներ

Android-ը առաջ է անցնում Windows-ից որպես ամենաշատ օգտագործվող օպերացիոն համակարգ


Google ընկերության Android օպերացիոն համակարգը առաջին անգամ գերազանցել է Microsoft Windows օպերացիոն համակարգին աշխարհում ինտերնետից օգտվողների թվով: Այս մասին տեղեկացրել է կայքերի վիճակագրական տվյալներ հաշվարկող StatCounter ընկերությունը:

Android-ը բջջային օպերացիոն համակարգ է, և այս նորությունը մեր կյանքում շարժական սարքերի աճող կարևորության ևս մեկ վկայությունն է:

StatCounter-ի հրապարակած տվյալների համաձայն, համացանցից օգտվողների 37.93 տոկոսը օգտագործել է Android օպերացիոն համակարգ, այն դեպքում, երբ Microsoft Windows-ից օգտվել է 37.91 տոկոսը:

XS
SM
MD
LG