Մատչելիության հղումներ

Ջարեդ Քուշները ժամանել է Իրաք


Իրաք - Ջարեդ Քուշները Բաղդադում, 3-ը ապրիլի, 2017թ․
Իրաք - Ջարեդ Քուշները Բաղդադում, 3-ը ապրիլի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Սպիտակ տան ավագ խորհրդական Ջարեդ Քուշները ժամանել է Իրաք: Այդ մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Ըստ հրապարակումների՝ Քուշներին Իրաք է հրավիրել ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը:

Reuters լրատվական գործակալության տեղեկություններով՝ Քուշները ցանկություն ուներ անձամբ գնահատել այդ երկրում տիրող իրավիճակը և ցուցադրել ամերիկյան իշխանությունների աջակցությունը:

Ջարեդ Քուշները, ով մինչ նշանակումը չուներ դիվանագիտական կամ պետական կառավարման փորձ, պատասխանատու է Մերձավոր Արևելքի, Կանադայի և Մեքսիկայի հետ հարաբերությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG