Մատչելիության հղումներ

Թուրքիան մտադիր է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություններ սկսել


Թուրքական բանակի զինծառայողները Սիրիայի տարածքում, սեպտեմբեր, 2016թ․
Թուրքական բանակի զինծառայողները Սիրիայի տարածքում, սեպտեմբեր, 2016թ․

Թուրքիան պատրաստվում է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողությունների: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Մենք պատրաստվում ենք գրավել նոր բարձունքներ, որտեղ ահաբեկիչներն են նստած», - հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ նոր գործողությունները նոր անուն կունենան:

«Եփրատի վահան» ռազմական արշավը, որի ավարտի մասին հայտարարվեց անցած շաբաթավերջին, Անկարան սկսել էր անցած տարի օգոստոսին՝ հավաստիացնելով, որ նպատակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին Թուրքիային սահմանակից տարածքից դուրս մղելն է: Մինչդեռ թուրքական զինուժը հաճախ թիրախավորում էր քրդական ուժերին՝ պնդելով, որ քուրդ ժողովրդի պաշտպանության ջոկատները (YPG) առնչություն ունեն Քրդական աշխատավորական կուսակցության՝ PKK-ի հետ և պարտավոր են լքել այդ շրջանը:

Քրդերը, մինչդեռ, Վաշինգտոնում համարվում են դաշնակից «Իսլամական պետության» դեմ միջազգային պայքարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG