Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ը 1 մլրդ դոլար վարկ կտրամադրի Ուկրաինային


ԱՄՀ լոգոն Վաշինգտոնում հիմնադրամի կենտրոնակայանի պատին, արխիվ
ԱՄՀ լոգոն Վաշինգտոնում հիմնադրամի կենտրոնակայանի պատին, արխիվ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 1 միլիարդ դոլար վարկ կտրամադրի Ուկրաինային՝ բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

Երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ վարկի այս հաստատումը «նշանակում է, որ Ուկրաինայի բարեփոխումները ճանաչում են»:

Հիմնադրամի ղեկավար Դեյվիդ Լիփթընը ևս ասել է, որ Ուկրաինայի տնտեսությունը բարելավման նշաններ է ցույց տալիս, թեպետ Կիևը դեռ պետք է վճռականորեն պայքարի կոռուպցիայի դեմ:

Ուկրաինան 1 միլիարդ դոլարի վարկ ստացել էր նաև անցած տարվա հոկտեմբերին, սա 2015-ի մարտին մեկնարկած ֆինանսական օժանդակության երրորդ տրանշն է: Այս ծրագրի շրջանակում Կիևը ավելի քան 7 միլիարդ դոլար է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG