Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում պայթյունի զոհերի թիվը հասել է 14-ի


Ռուսաստան - Պայթյունի հետևանքով վնասված վագոնը Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի Տեխնոլոգիական ինստիտուտ կայարանում, 3-ը ապրիլի, 2017թ․
Ռուսաստան - Պայթյունի հետևանքով վնասված վագոնը Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի Տեխնոլոգիական ինստիտուտ կայարանում, 3-ը ապրիլի, 2017թ․

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում պայթյունի զոհերի թիվը հասել է 14-ի։

«Մահացածների թիվը 14-ն է, 11-ը մահացել են տեղում, 1-ը՝ հիվանդանոցի ճանապարհին, 2-ը՝ հիվանդանոցում», - այսօր լրագրողների հետ զրույցում, ասել է Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։

Նա նաև հայտնել է, որ 49 մարդ դեռ ստացիոնար բուժում է ստանում։

Պայթյունը, հիշեցնենք, տեղի է ունեցել երեկ Սանկտ Պետերբուրգի մետրոյի երկու կենտրոնական կայարանները՝ «Սեննայա հրապարակ» և «Տեխնոլոգիական ինստիտուտ», իրար կապող թունելում։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը կատարվածն ահաբեկչություն է որակել:

Ղրղըզստանի պետական անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է, որ պայթյունի գործով գլխավոր կասկածյալը ծնունդով Ղրղըզստանից Ռուսաստանի քաղաքացի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG