Մատչելիության հղումներ

Ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 540 հաղորդում


Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի ընտրությունների օրը և հետընտրական ժամանակահատվածում, այսօր ժամը 9-ի դրությամբ, ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 540 հաղորդում։

Ըստ հաղորդագրության, 540 հաղորդումից 6-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 133-ը ուղարկվել է նախաքննության, 106-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել, 3-ը ուղարկվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն, 155-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 137-ը՝ ստուգման փուլում, որոնց ընթացքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG