Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունից հետո:
Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում ասվում է՝ «նախագահները համաձայնել են, որ ահաբեկչությանը պետք է վճռական և արագ պարտության մատնել»:
Պայթյունի հետևանքով, վերջին տվյալներով, մահացել է 11, վիրավորվել՝ շուրջ հինգ տասնյակ մարդ:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է․ - «Ակնհայտ է, որ պայթյունը ահաբեկչական գործողություն էր, սակայն դեռևս պետք է ավարտվեն իրավական գործընթացները»: