Մատչելիության հղումներ

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը բաց է


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում (13-րդ կմ) և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG