Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ կոնսոլիդացիա»


Մենք ամենամեծ քայլը կատարեցինք Սահմա­նադրական բարեփոխումների իրականացման, կիսանախա­գահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցման ճանապարհին, այսօր տարածած հայտարարությունում արձանագրում է Հայաստանի նախագահ, ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով հաղթանակ տարած Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Մենք այս ընտրությունների ժամանակ տեսանք քաղաքական ուժերի աննախադեպ կոնսոլիդացիա: Քաղաքական համակարգում, ըստ էության, չկար որևէ ազդեցիկ քաղաքական ուժ, որը դուրս մնացած լիներ ընտրա­պայքարից: Դա ևս մեկ վկայություն էր այն բանի, որ Սահմանադրությամբ կանխորոշված՝ մեր քաղաքական համակարգի շինարարությունը ընթանում է ճիշտ ճանապարհով», - նշել է Սարգսյանը՝ շարունակելով․ - «Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդա­րանական համակարգում ընդդիմությանը ընձեռնված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից, ինչը հավասարակշռված, վերահսկելի ու արդյունավետ կառավարման գլխավոր գրավականն է»:

«Ապրիլի երկուսը մենք սկսեցինք Եռաբլուրում՝ խնկարկելով քառօրյա պատերազմում ընկած մեր հերոսների շիրիմներին։ Ապրիլի երկուսը մենք ավարտեցինք նրանց շիրիմներին տրված մեր խոստումն իրականացնելու հարցում մեկ քայլ առաջ կատարած։ Մենք խոստացել ենք ավելի ամուր, ավելի ուժեղ և զարգացող պետություն կառուցել, և մենք կառուցելու ենք։ Բոլորս միասին ենք անելու», - նաև հայտարարել է Հանրապետության նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG