Մատչելիության հղումներ

«Ես ենթադրում եմ, որ արևմտյան պատժամիջոցները հավերժ չեն շարունակվի». Պուտին


Արևմտյան արտադրության սննդամթերքի ներկրման սահմանափակումները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ Արևմուտքը չի վերացրել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին այսօր Սանկտ Պետերբուրգում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ես ենթադրում եմ, որ արևմտյան պատժամիջոցները հավերժ չեն շարունակվի: Իսկ եթե հավերժ շարունակվեն, մենք էլ հավերժ կսահմանափակենք այն ապրանքատեսակների ներկրումը, որոնք կարող ենք ինքներս արտադրել», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG