Մատչելիության հղումներ

Պայթյուն Սանկտ Պետերբուրգի մետրոյում․ նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է


Ռուսաստան - Պայթյունի հետևանքով ծխով ծածկված կայարանը Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում, 3-ը ապրիլի, 2017թ․
Ռուսաստան - Պայթյունի հետևանքով ծխով ծածկված կայարանը Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում, 3-ը ապրիլի, 2017թ․

Քիչ առաջ պայթյուն է որոտացել Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի կայարաններից մեկում, նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրը իրավապահ մարմիններում:

Պայթյունը տեղի է ունեցել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի մետրոպոլիտենի «Սեննայա պլոշչադ» կայարանում, որը այժմ ծխով է պատված:

Life.ru-ի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել մետրոպոլիտենի գնացքի վագոնում:

ՏԱՍՍ-ը հաղորդում է նաև, որ ըստ իր աղբյուրի՝ գնացքում գործել է առայժմ չպարզված սարք:

Ներկայումս փակված են Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի 7 կայարաններ:

Կրեմլի հաղորդմամբ՝ տեղի ունեցածի մասին տեղեկացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG