Մատչելիության հղումներ

Իշխող ՀՀԿ-ի գործընկեր ՀՅԴ-ն մտահոգված է ընտրախախտումներով


Աղվան Վարդանյան, 2-ը ապրիլի, 2017 թ․
Աղվան Վարդանյան, 2-ը ապրիլի, 2017 թ․

Իշխող Հանրապետական կսւսակցության կոալիցիոն գործընկեր «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը մտահոգված է, մասնավորապես, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում արձանագրված խախտումներով: Քիչ առաջ ՀՅԴ շտաբի ղեկավար Աղվան Վարդանյանի կողմից հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ ՀՅԴ տվյայլներով՝ Ճամբարակում և Փարպիում ուղղորդված քվեարկություն է տեղի ունեցել:

Ըստ Վարդանյանի՝ Ճամբարակում տարբեր քաղաքական ուժերի վստահված անձանց նաև դուրս են հրավիրել ընտրատեղամասերից՝ թույլ չտալով այլևս վերադառնալ: «Ես Ճամբարակը հատուկ եմ ընդգծում, որովհետև ես կարծում եմ՝ համապատասխան մարմինները տեղյակ են, թե այնտեղ ովքեր են հիմանական թեկնածուները, որ քաղաքական ուժերից: Շատ կարևոր է նաև, որ այն աշխատանքը, որ պետք է տեղում՝ տեղամասերում ու տեղամասերի շուրջ անի ոստիկանությունը, անում են իրականում լրագրողները»,- ասաց Վարդանյանը:

Արագածոտնի մարզում ևս, ըստ Աղվան Վարդանյանի, ուղղորդված, երբեմն էլ բաց քվեարկություն է տեղի ունեցել: Նրա խոսքով, «բավական խառը իրավիճակ է ստեղծվել, նաև քաշքշոցներ են եղել, հատկապես Փարպիում»: Դաշնակցական գործչի փոխանցմամբ՝ ինքն անձամբ այս հարցով դիմել է ԿԸՀ-ի նախագահին և գլխավոր դատախազին:

«Գաղտնիք չէ, որ սա նախկին ԲՀԿ անդամ, այժմ ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածու Բազմասեր Առաքելյանի բնակության հասցեն է, համայքն է, և տարօինակ է, որ թեկնածուն չի հասկանում, թե ինչ է անում»,- ասաց Վարդանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG