Մատչելիության հղումներ

ՊՆ-ն պարզաբանում է տարածել զինվորականների ուղղորդված քվեարկության վերաբերյալ


Պաշտպանության նախարարության շենքը Երևանում

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել թիվ 14/20 ընտրական տեղամասում «զինվորականների ուղղորդված քվեարկության» և 34/38 ընտրատեղամասում «զինծառայողների շարունակական կուտակումների մասին ահազանգերի վերաբերյալ։

Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. - «Ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկի տեղեկատվական կենտրոնը ահազանգ է տարածել թիվ 14/20 ընտրական տեղամասում զինվորականների ուղղորդված քվեարկության վերաբերյալ: Մեկ այլ դաշինքի վստահված անձինք էլ թիվ 34/38 ընտրատեղամասում արձանագրել են «զինծառայողների շարունակական կուտակումներ»: Հայաստանի քաղաքացի հանդիսացող զինծառայողները Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում են Ազգային ժողովի 2017թ. ընտրություններին, և ընտրություններին զինծառայողների մասնակցությունն ապահովելու համար իրականացվում են զորամասերի մշտական տեղակայման վայրերից զինծառայողներին ընտրատեղամասեր փոխադրելու, ընտրական գործընթացը կազմակերպված անցկացնելու աշխատանքներ: Թիվ 14/20 ընտրական տեղամասում նշված դաշինքի ներկայացուցչի արձանագրած «միջադեպը» կապված է եղել ընտրողների ցուցակում քվեարկությանը մասնակցող զինծառայողներից մեկի անվան դիմաց արդեն կատարված գրառման հետ: Նշված դաշինքի ներկայացուցչի կասկածն է հարուցել նաև տվյալ զինծառայողի անձը հաստատող փաստաթղթի` զինվորական գրքույկի ճշտությունը: Դաշինքի ներկայացուցիչը շփոթել է զինգրքույկում առկա զենքի ամրակցման վերաբերյալ գրառումը տվյալ զորամասում զինծառայողի ծառայության ժամկետը հաստատող գրառման հետ: Ընտրական տեղամասի հանձնաժողովի և ժամկետային զինծառայողներին ուղեկցող սպայի կողմից կատարվել է ճշտում, և զինծառայողին թույլատրվել է մասնակցել քվեարկությանը»:

Նախարարությունը հորդորում է զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում զանգահարել պաշտպանության նախարարության «Թեժ գծի» 1-28 անվճար հեռախոսահամարին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG