Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» դաշինքի Գյումրիի տարածքային թեկնածու, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քվեարկեց երկրի ապագայի համար։

«Ես քվեարկեցի մեր երկրի ապագայի համար, որ երկիրը շենանա, լույս տեսնենք ընդհանրապես, հույսներս չկոտրվի, հույս ունենանք առ Աստված և ապագայի նկատմամբ, էս մանուկների համար քվեարկեցի։ Այսօր ապրիլի 2-ն է, այն 100 զինվորները, որ նահատակվեցին Հայոց երկրի համար, այ իրենց հոգիները հիմա ճախրում են, այստեղ են, որ տեսնեն, որ մեր երկիրն ամուր ձեռքերի մեջ է գտնվում, և իրոք այն ղեկավարները, որոնք գրպանի ու որովայնի համար են աշխատում, դրանք թող ռադ լինեն, գնան, այդպես եմ ես ընդունում, թող բարեպաշտները գան, որ Սուրբ գրքի մեջ, երբ որ աղոթք են անում, ասում է՝ «տուր մեզ բարեպաշտ թագավոր և աստվածասեր իշխաններ», թող Աստված մեզ տա Ազգային ժողովի բարեպաշտ, հայրենասեր, սիրտ ու հոգի խիղճ ունեցող պատգամավորներ, որպեսզի բոլորիս վիճակը լավ լինի», - քվեարկությունից հետո «Ազատության» հետ զրույցում ասաց Ղուկասյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG