Մատչելիության հղումներ

Հակոբ Բեգլարյանի շտաբ. «Շտաբի ներսում որևէ միջադեպ տեղի չի ունեցել»


Հանրապետականի պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբը քիչ առաջ հայտարարություն տարածեց՝ նշելով, որ շտաբի ներսում «Ազատության» լրագրողի և շտաբի անդամների միջև «շտաբի ներսում որևէ ​միջադեպ տեղի չի ունեցել»:

«Ազատություն» ռադիոկայանի հրապարակմանն ի պատասխան, թե Կոնդում գտնվող ՀՀԿ պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբում մի խումբ անձինք, այդ թվում` երիտասարդներ, հարձակվել են լրագրողների վրա, տեղեկացնում ենք, որ շտաբի ներսում որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Իսկ նշված քաշքշուկը եղել է շտաբից դուրս` լրագրողների և քաղաքացիների միջև, ինչը հստակ երևում է նույն լրատվամիջոցի տարածած տեսանյութում», - ասված է հաղորդագրությունում:

Շտաբը նաև նշում է. - «Ինչ վերաբերում է հրապարակման ակնարկներին, թե շտաբում ընտրակաշառք է բաժանվում, հայտնում ենք, որ որևէ ընտրակաշառք բաժանելու մասին խոսք լինել չի կարող, դա հերթական ապատեղեկատվությունն է»:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետականի շտաբում մեր թղթակիցը հարձակման է ենթարկվել։ Ոստիկանությունն էլ հայտարարել էր, որ միջադեպով ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG