Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունն այսօր առավոտից ընտրախախտումների մասին ահազանգերի մշտադիտարկում է իրականացնում: Գլխավոր դատախազության Հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Սևան Հովհաննիսյանի խոսքով, այսօր ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է 970 հաղորդում, որից առերևույթ ընտրական հանցագործություններին վերաբերում է 131-ը:

Ընդ որում՝ առավել հաճախ հանդիպող ահազանգերը վերաբերել են այլ անձի փոխարեն քվեարկությանը՝ արձանագրվել է նման 48 դեպք: Մյուս ահազանգերից 26-ը վերաբերել է քվեարկության գաղտնիության խախտումներին, 15-ը՝ վստահված անձի, դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի աշխատանքի խոչընդոտմանը, 8-ը՝ ընտրակաշառքին, 23-ը՝ ուղղորդումներին, 2-ը՝ կուտակումներին և այլն:

Մինչև քվեարկությունը մամուլից և այլ աղբյուրներից ստացված ահազանգերի թիվը կազմել է 226: Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակել են դրանցից 57-ը, որից 40-ով ստուգումները ավարտվել են, բոլորը հերքվել են, մյուս գործերով քննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG