Մատչելիության հղումներ

«Ելք» դաշինքն ահազանգում է 8/13 տեղամասում ընտրողներին ուղղորդելու մասին


Արայիկ Հարությունյան

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանն ահազանգում է 8/13 ընտրատեղամասում ընտրողների կուտակումների մասին։

«Անընդհատ այստեղ կուտակումներ են, մուտքի մոտ բազմաթիվ մեքենաներ են։ Տիկինը նոր ընկերներին պատմում էր, որ 28ա շենքը մաքրել է, մի հոգի է մնացել։ Ինքն անընդհատ այստեղ կանգնած է։ Այսինքն՝ խմբեր են, որոնք մարդիկ ենք բերում-տանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը՝ շարունակելով. - «Այս կինն անընդհատ մարդկանց է բերում։ Մեր վստահված անձը և դիտորդն արձանագրել են, որ մարդիկ անընդհատ 6-րդ համարի քվեաթերթիկը ձեռքին դուրս են գալիս, ցույց են տալիս, նոր են դնում ծրարի մեջ, տեսանյութերը կան։ Այիսնքն՝ անընդհատ մարդկանց ուղղորդում են»։

Հարությունյանի մատնանշած կինը հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին։ «Ես խոսելու ցանկություն չունեմ, կարող է շատ բան ասեն, փաստեր կա՞ն», - ասաց կինը՝ նշելով, որ ինքն այս պահին հեռախոսով խոսում է, իսկ մենք իրեն խանգարում ենք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG