Մատչելիության հղումներ

Դատախազություն․ «Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տեսանյութը շտապ ուղարկվել է Ոստիկանություն


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում
Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում

«Ազատության» և araratnews.am կայքի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ azatutyun.am կայքում հրապարակված տեսանյութը Գլխավոր դատախազության կողմից շտապ կարգով ուղարկվել է Ոստիկանության համապատասխան ստորաբաժանում՝ պատշաճ քրեադատավարական կարգով ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ: Այդ մասին ասված է դատախազության հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Ոստիկանությունը հաղորդել է, որ «Ազատության» թղթակցին առնչվող միջադեպով նյութեր են նախապատրաստվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG