Մատչելիության հղումներ

«Ուզում ենք գալ իշխանության, փոխենք երկրի վիճակը». Բագրատյան


«Ուզում ենք գալ իշխանության, փոխենք երկրի վիճակը», - այսօր քաղաքացիական իր պարտքը կատարելուց հետո, «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց «Ազատ դեմոկրատներ»-ի վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը՝ պնդելով, որ գիտի, թե ինչպես դա անել:

«Որ նորմալ երկիր դառնա, էս օլիգարխիկ կառավարումից պրծնենք, որ ժողովրդական երկիր լինենք... մի երկիր, որտեղ ձեզ լավ զգաք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բագրատյանը։

«Ազատության» դիտարկմանը, թե հանրությունը կարծես այսօր չի հավատում ընտրությունների արդյունքներին, Բագրատյանն այսպես արձագանքեց. - «Գիտեք ինչ կա, այս պահին սահմանադրական այլ եղանակ գոյություն չունի»։

Ի դեպ Բագրատյանից տեղեկացանք, որ իրենց շտաբ արդեն առավոտից ընտրախախտումների մասին ահազանգեր են ստացել, և ամբողջ օրվա ընթացքում շտաբում հետևելու են քվեարկության ընթացքին ՝ արձանագրելու են բոլոր ահազանգերը:

«Նար-Դոսի մոտերքն է, ավտոբուսներով բերում են, կենտրոնում ես մոտեցա շենքերում, բակերում, տղաներ են կանգնած և միկրոավտոբուսներով ժողովրդին բերում են։ Տեսագրությունը շուտով կհրապարակենք», - ասաց Բագրատյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG