Մատչելիության հղումներ

Դատախազություն. Ժամը 13-ի դրությամբ ուսումնասիրվել է 729 հաղորդում


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 13:00-ի դրությամբ դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը:

Ըստ հաղորդագրության, այդ 75 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են Ոստիկանության և Քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:

Նշված 75 հաղորդումներից 41-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 25-ը՝ քվեարկության գաղտնիության խախտման, իսկ 9-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG