Մատչելիության հղումներ

Թեև ուղիղ հեռարձակումը որոշ դեպքերում չի աշխատում, ամեն ինչ տեսագրվում է․ ԵՄ ներկայացուցիչ


Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնում է, որ ամերիկյան սերվերի հետ առաջացած խնդիրների պատճառով որոշ դեպքերում ինտերնետային հեռարձակումը չի աշխատում, սակայն ամեն ինչ տեսագրվում և պահպանվում է, իսկ քաղաքական ուժերը հնարավորություն ունեն օնլայն ռեժիմով հետևել դրանց:

Հիշեցնենք՝ Եվրամիությունը տրամադրել է 7 միլիոն եվրո, որից միայն 4 միլիոնը՝ էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրման համար: Եվս 2 միլիոն եվրո էլ տրամադրվել է ընտրական տեղամասերի 95 տոկոսում տեսախցիկների տեղադրման և ուղիղ հեռարձակում ապահովելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG