Մատչելիության հղումներ

Երևանում վարկանիշային սկզբունքով առաջադրված «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի պատգամավորության թեկնածու Վահե Բուլանիկյանն ահազանգում է, որ մայրաքաղաքի Կենտրոն համայնքի գրեթե բոլոր տեղամասերում չեն գործում տեսախցիկները։

«Բոլոր այն տեղամասերում, որտեղ ես վստահված անձինք ունեմ, ոչ մի տեղամասում օնլայն հեռարձակում չկա։ Կենտրոնում 110 տեղամաս կա, հատուկենտ տեղամասեր կան, որ ունեն: Իրենք պատճառաբանում են, որ Ucom-ի խնդիրն է համապետական։ Իբր ծանրաբեռնված է, բայց իրենք պարտավոր էին, չէ՞, ապահովել այդ կապը օնլայն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բուլանիկյանը:

Հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ նման խնդիր առաջացավ, պատգամավորի թեկնածուն պատասխանեց․ - «Իմ կարծիքով, չեն ուզում տեղամասերը օնլայն ռեժիմով երևան, քանի որ արդեն մենք ընտրախախտումներ ենք արձանագրել։ Օրինակ՝ մարդը դուրս է եկել քվեախցիկից ծալած թղթով՝ առանց ծրարի մեջ դնելու, որ ցույց տա, թե ում է ընտրել: Այո, նախագահը զգուշացրել է, ու դրանից հետո նոր ծրար են տվել, նոր գնացել, մեջն է դրել, այսինք՝ դա նշանակում է, որ բաց քվեարկություն է փորձել անել։ Տարբեր խնդիրներ կան, նմանատիպ էլի դեպքեր կան»։

Հիշեցնենք, Հայաստանի 2009 ընտրատեղամասերից 1500-ում տեսախցիկներ են տեղադրված, որոնք պետք է ապահովեն ուղիղ տեսահեռարձակում տեղամասերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG