Ազգային ժողովի ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի շուրջօրյա ռեժիմով: Վաղ առավոտից աշխատանքային խմբեր կաշխատեն Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում:
Օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ նույն սկզբունքով կաշխատի նաև Արագ արձագանքման ստորաբաժանումը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա թեժ գիծ` 116 և (096) 116100 հեռախոսահամարներով: Ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմ կարող են հասցեագրվել նաև այդ հեռախոսահամարների միջոցով: