Մատչելիության հղումներ

Հայաստանի ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ
Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սյունիքի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG