Պաշտոնական Կիևը կտրականապես մերժել է «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչների կոչը, որով Եվրոպական հեռարձակողների միությունը պահանջել էր վերացնել մուտքի արգելանքը Ռուսաստանը ներկայաղնող երգչուհու համար:
Վարչապետին հղած նամակում միության ղեկավարն անգամ զգուշացրել էր՝ Ուկրաինայի հանրային հեռարձակողը կարող է դուրս մնալ հաջորդ միջոցառումներից: Չնայած նախազգուշացմանը՝ Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է, թե «պահանջն աննախադեպ է և անընդունելի»:
Այս տարի Կիևում կայանալիք երգի մրցույթին Ռուսաստանն ուղարկում է Յուլյա Սամոյլովային, ում նկատմամբ ավելի վաղ Ուկրաինան մուտքի արգելանք էր սահմանել՝ բռնակցված Ղրիմ այցելելու համար: