Մատչելիության հղումներ

Իրանը մերժում է Միացյալ Նահանգների մեղադրանքները, թե ԻԻՀ-ն շարունակում է մնալ ահաբեկչության հիմնական հովանավորն ու տարածողը:

Նման մեղադրանք նախօրեին Լոնդոնում հնչեցրել էր Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մատիսը: Ի պատասխան, պաշտոնական Թեհրանը մեղադրանքի սլաքն ուղղել է իր տարածաշրջանային մրցակցի՝ Միացյալ Նահանգների դաշնակից Սաուդյան Արաբիայի կողմը:

«Ահաբեկչության արմատները, դրանց ֆինանասվորման աղբյուրների հասցեն սխալ նշելն է հիմնական պատճառը, որ միջազգային հանրությունը հաջողության չի հասնում ահաբեկչության դեմ պայքարում»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG