Մատչելիության հղումներ

Մոսկվան ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին մեղադրել է զրպարտության մեջ


Պաշտոնական Մոսկվան Միացյալ Նահանգներին ու նրա դաշնակիցներին մեղադրել է զրպարտության մեջ այն բանից հետո, երբ Ամերիկայի արտգործնախարարն ու Պենտագոնի ղեկավարը դատապարտել են Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում:

Երեկ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպմանը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, թե Վաշինգտոնը պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, և որ Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կմնան ուժի մեջ, «քանի դեռ Մոսկվան չի վերանայել այն քայլերը, որոնք հանգեցրել են դրան»:

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը նախօրեին Լոնդոնում լրագրողների հետ զրույցում ասել է, թե Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտումն արդեն հաստատված փաստ է․ «Սկսած նրանից, թե ինչ պատահեց Ղրիմի հետ, վերջացրած նրանց վարքագծի այլ ասպեկտներով»,- ասել է Մատիսը, ենթադրաբար նկատի ունենալով ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի հավանական միջամտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG