Մատչելիության հղումներ

Պարագվայում ցուցարարները հրդեհել են խորհրդարանի շենքը


Պարագվայի մայրաքաղաքում երեկ երեկոյան ցուցարարները հրդեհել են խորհրդարանի շենքն այն բանից հետո, երբ սենատորները գաղտնի փոփոխություն են կատարել Մայր օրենքում՝ նախագահին տալով երկրորդ անգամ առաջադրվելու իրավունք:

Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ ու ջրցան մեքենաներ է կիրառել՝ցույցը ցրելու համար, տուժել է մի քանի տասնյակ մարդ: Երկրի սահմանադրությունն ամրագրում է՝ նախագահը պետք է պաշտոնավարի հինգ տարուց ոչ ավելի, մինչդեռ, գործող առաջնորդ Օրասիո Կարտեսը ցանկանում է փոխել այդ դրույթը: Ընդդիմախոսների համոզմամբ՝ դա կթուլացնի երկրում գործող ժողովդրավարական ինստիտուտները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG