Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ասորիներին


Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ասորիներին՝ նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

«Մաղթում եմ մեր ասորի քույրերին և եղբայրներին երջանկություն և հաջողություններ նոր տարում: Մաղթում եմ, որ բնության վերազարթոնքը խորհրդանշող այս տոնի հետ նոր վերածնունդ ապրեն Հայաստանի ասորական համայնքը, հայ-ասորական բազմադարյա բարեկամությունը և մեր մշակութային բազմաշերտ հարաբերությունները: Թող գարնանային այս պայծառ տոնը նոր ուրախության և բերկրանքի առիթ դառնա մեր ասորի հայրենակիցների համար:

Հայաստանի իշխանություններն առանձնահատուկ ուշադրությամբ և հոգատարությամբ են վերաբերվում հայաստանաբնակ բոլոր ազգային համայնքների, մասնավորապես՝ ասորական համայնքի խնդիրներին և կարիքներին: Մեր այս ուղեգիծը շարունակվելու և զարգանալու է այսուհետ ևս»,- նշված է Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG