Մատչելիության հղումներ

Պեսկովը «պոպուլիզմ» է որակում կոռումպացվածության մասին մեղադրանքները


Դմիտրի Պեսկով, արխիվ
Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «պոպուլիզմ» է որակել ռուս պաշտոնյաների կոռումպացվածության մասին մեղադրանքները:

Ամերիկյան ABC հեռուստաընկերության հետ հարցազրույցում Պեսկովն ընդգծել է, թե ռուս պաշտոնյաների եկամուտները շատ թափանցիկ են, իսկ երբ լրագրողը հարց է ուղղել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի չհայտարարագրված գույքի մասին պատմող ֆիլմի ու դրանից հետո սկսված բողոքի ցույցերի մասին, Պեսկովը նշել է՝ մամուլն ու ակտիվիստները հաճախ պոպուլիստական մեղադրանքներ են տարածքում, որոնք իրականությանը չեն համախատասխանում:

Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին՝ Պուտինի խոսնակը պնդել է, թե դրանք հիմա թերևս ավելի վատ վիճակում են, քան սառը պատերազմի տարիներին: «Կարծում եմ՝ եթե նախագահներ Պուտինն ու Թրամփը հանդիպեն, քննարկեն իրենց տեսակետներն ու որոշեն, որ ուզում են վերականգնել երկխոսությունը, ապա մենք կունենանք երկկողմ անկայուն հարաբերությունները բարելավելու հնարավորություն»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG