Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել վերսկսել բանակցությունները


«Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են լարվածության նվազմանն ու կոչ ենք անում կողմերին դրսևորել անհրաժեշտ քաղաքական կամք, որպեսզի վերսկսվեն առարկայական՝ դեպի հակամարտության խաղաղ կարգավորման տանող բանակցություններ»,- հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հակը։

ՄԱԿ-ը նաև աջակցություն է հայտնել ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Բաքվին ու Երևանին ուղղած կոչերին՝ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է խոչընդոտել հրադադարի մասին պայմանավորվածությանը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG