Մատչելիության հղումներ

Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում բեմադրվում են ինչպես արդի, այնպես էլ դասական հեղինակների գործեր


Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը մեր մայրաքաղաքի սիրված թատերական օջախներից մեկն է: Թատերախումբը շատ հայտնի է նաև մարզերում և Լեռնային Ղարաբաղում, որտեղ ինչպես մեր զրույցի ընթացքում շեշտում էր թատրոնի տնօրեն Էդգար Բադալյանը, տարվա ընթացքում շատ հաճախ են լինում, բեմադրությունների համար իրենց հետ վերցնելով ոչ միայն բեմական հանդերձանքը, այլև անհրաժեշտ բոլոր լուսաձայնային սարքավորումները:

Այս տարի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում արդեն իսկ հասցրել են մեկ նոր պրեմիերա ներկայացնել հանդիսատեսին: Իսկ մինչև տարեվերջ ևս յոթ նոր բեմադրություն են նախապատրաստել հանդիսատեսի համար:

«Մենք արդեն մի նոր ներկայացման պրեմիերան ունեցանք անցած ամիս, Մհեր Մկրտչյանի գրած պիեսն էր: Կոչվում է «Փշրված պատրանքների մի գիշեր»: Ներկայացումը բեմադրեց ռեժիսոր և դերասան Գագիկ Մադոյանը: Պրեմիերան կայացավ, փառք Աստծո բավական հաջող: Թեման ժամանակակից է, ամուսինների կյանքի պատմություն»,- «Ազատության» հետ զրույցում պատմեց Էդգար Բադալյանը:

Վերջինս նշեց նաև, որ իրենց բեմադրություններում ձգտում են արծարծել ժամանակակից թեմաներ, «խոսել այսօրվա խնդիրների մասին»: Սակայն, Բադալյանի, խոսքով, իրենց ուշադրության կենտրոնում միայն ժամանակակից գործերը չեն: «Մենք ունենք նաև դասականը, Լևոն Շանթի «Կայսրը», Վիլյամ Սարոյան՝ «Հերսոտած մի գնա» և այլն»:

Էդգար Բադալյանի հետ «Ազատության» զրույցն ամբողջությամբ ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը:

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG